Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պարտվեցինք 1:0 հաշվով

Պարտվեցինք 1:0 հաշվով
01.06.2012 | 02:53

Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում պարտվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հունաստանի հավաքականին: Մերոնք կազմակերպված խաղով առանձնապես աչքի չեն ընկել, բավականին բարձր է եղել խաղային խոտանի տոկոսը: Հանդիպման ընթացքում մեր դարպասին նշանակվել է տասնմեկ մետրանոց երկու տուգանային հարված, երկուսն էլ որսացել է Բերեզովսկին:
Այս թեմայով մեր ծավալուն նյութը՝ «Իրատես de Facto»-ի հունիսի 5-ի համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ